Դանակով հարձակումների շարք՝ Նիդերլանդներում․ կան զոհեր
December 15, 2017
Նիդերլանդների հարավ-արեւելքում գտնվող Մաաստրահան քաղաքում դանակով հարձակումների շարք է գրանցվել, ինչի հետեւանքով 2 մարդ է մահացել եւ եւս մի քանիսը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ ոստիկանությանը հղում անելով։
«Մաաստրահանում դանակի գործադրման 2 միջադեպ է գրանցվել, որի հետեւանքով 2 մարդ մահացել, 2-ը՝ վիրավորվել են։ Ոստիկանությունը հետաքննություն է կատարում»,- Twitter-ում հայտնել են Լիմբուրգի իրավապահները։
Ոստիկանությունը դեռ չի հաստատել միջադեպերի՝ իրար հետ կապը։