Դավիթ Լոքյան. «Մարզերից արդեն կան ձևավորված փաստաթղթեր, համայնքային տնտեսական ծրագրեր են կազմվել և պիտի ֆինանսավորվեն»
September 6, 2017
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Համայնքների տարեկան աշխատանքային պլաններ» խորագրով աշխատաժողով, որին ներկա են գտնվել նախարար Դավիթ Լոքյանը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում ծրագրի» Հայաստանի թիմի ղեկավար Քաթրին Շեֆերը:
Աշխատաժողովին մասնակցել են նաև նախարարության գործընկեր ԱՄՆ ՄԶԳ և Շվեյցարական կոնֆեդերացիայի զարգացման գործակալության ներկայացուցիչները, նախարարության պատասխանատուները և խոշորացված 18 համայնքի ղեկավարները, փորձագետներ: