Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Ռոսաբարոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրենի հետ
August 21, 2018
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը«ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակներում այսօր Մոսկվայում հանդիպել է «Ռոսաբարոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ հարցերի լայն շրջանակ։