Դիլիջանում 2 տան տանիք է այրվել

April 11, 2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ապրիլի 11-ին, ժամը 15.38-ին ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոցում՝ քաղաքապետարանի մոտակայքում, այրվում է երկհարկանի տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:06-ին, մարվել՝ 17:50-ին:

Ինչպես  տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, այրվել է թիվ 30Ա հասցեում գտնվող Ս. Հ.-ի տան տանիքն՝ ամբողջությամբ (մոտ 120 քմ) և թիվ 30 հասցեում գտնվող Լ. Ս.-ի տան տանիքն՝ ամբողջությամբ (մոտ 120 քմ), միջանցքի առաստաղը (մոտ 15 քմ) և ջերմային ազդեցությունից ջարդվել են 4 պատուհանի ապակիներ (մոտ 10 քմ):

Source: Yerkir Media
Link: Դիլիջանում 2 տան տանիք է այրվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image