Եվրախորհրդարանը «բոյկոտում է» ՌԴ եւ Ադրբեջանի նախագահական ընտրությունները
March 9, 2018
Եվրախորհրդարանը դիտորդներ չի ունենա Ռուսաստանում մարտի 18-ին եւ Ադրբեջանում ապրիլի 11-ին նախատեսված նախագահական ընտրություններում։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ԵԽ հաղորդագրությանը։
«Եվրոպական խորհրդարանը չի հետեւի ընտրական գործընթացներին, հետեւաբար չի մեկնաբանի դրանց արդյունքները»,- նշված է հաղորդագրությունում։
Եվրախորհրդարանի որեւէ անդամ պաշտոնական մանդատ չի ստացել՝ այդ ընտրություններում որպես դիտորդ ներկա գտնվելու համար, այդ պատճառով ցանկացած նմանատիպ նախաձեռնություն ԵԽ պատգամավորի կողմից կլինի զուտ անձնական բնույթի, նշվում է հաղորդագրությունում։
ԵԽ-ում հայտարարել են նաեւ, որ մտադիր են քննարկել ԵՄ-ի եւ Ադրբեջանի հարաբերությունների վերաբերյալ զեկույցը, որտեղ էլ կներկայացնեն Ադրբեջանում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ իրենց կարծիքը։