Եվրոպայի լիգա. «Այաքս»-ը 4:1 հաշվով հաղթեց ֆրանսիական «Լիոն»-ին

May 3, 2017

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում հոլանդական «Այաքս»-ը 4:1 հաշվով գերազանցեց ֆրանսիական «Լիոն»-ին:

Ամստերդամի քաղաքային մարզադաշտում կայացած խաղում «Այաքս»-ի կազմում աչքի ընկան Դոլբերգը, Յունեսը և դուբլի հեղինակ դարձավ Տրաորեն: «Լիոն»-ի կազմում միակ գնդակը հեղինակեց Վալբուենան:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 11-ին

Source: Yerkir Media
Link: Եվրոպայի լիգա. «Այաքս»-ը 4:1 հաշվով հաղթեց ֆրանսիական «Լիոն»-ին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image