Երեւանի մնջախաղի պետական թատրոնը վերջապես կունենա իր սեփական շենքը, այն կբացվի Գեւորգ Քոչարի 21 հասեցում: Այսօր մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը եւ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը լրագրողներին են ներկայացրել Մնջախաղի թատրոնի նոր տարածքի ճարտարապետական նախագիծը:
Թատրոնի շենքի շինարարական աշխատանքները կավարտվեն մեկ տարուց: