Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևանի Հր.Քոչար և Վաղարշյան փողոցների խաչմերուկում

December 22, 2017

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ խաչմերուկի թողունակությունը մեծացնելու նպատակով 2017 թվականի դեկտեմբերի 22-ից Երևան քաղաքի Հր.Քոչար և Վաղարշյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Հր.Քոչար և Վաղարշյան փողոցներում՝ խաչմերուկի մոտակա 2 կողմերի հատվածներում, հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվեն լրացուցիչ 3-րդ երթևեկելի գոտիներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի հետադարձերը և դեպի Վաղարշյան և Հր.Քոչար փողոցներ ձախ շրջադարձերը կատարել առանձնացված գոտիներից՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին:

221217

Source: Yerkir Media
Link: Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևանի Հր.Քոչար և Վաղարշյան փողոցների խաչմերուկում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image