Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է
December 22, 2017
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է դեկտեմբերի 21-22-ը «Երևանի օրերը Մոսկվայում» ծրագրի անցկացման նպատակով:
Այցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը պաշտոնական հանդիպում կունենա Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ, որի շրջանակում նախատեսվում է ստորագրել 2018-2021թթ. համար Երևան և Մոսկվա քաղաքների գործադիր իշխանության մարմինների միջև համագործակցության ծրագիրը: