Երեւանի Պարույր Սեւակի 11 հասցեում գտնվող «Բյուրակն» կրթահամալիրն այսուհետ կկրի Սպարտակ Մկրտչյանի անունը։ Նա եղել է «Բյուրակն» դպրոցի հիմնադիրներից մեկը, սակայն անցած տարի մահացել է երիտասարդ տարիքում, ու հիմա դպրոցն անվանակոչելը նրա հիշատակը հավերժացնելու հնարավորություն է։ Այսօրվանից այստեղ սկսվում է եռօրյա միջազգային գիտաժողով` «Նորկրթականիրողությանկայացմանհիմնախնդիրները» թեմայով։
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը խոսել է կրթական համակարգի հիմնախնդիրների մասին։
«Կրթական համակարգը կոչված է ՀՀ քաղաքացուն վերցնել մանկապարտեզից եւ ամբողջ կյանքի ընթացքում ուղեկեցել։ Այն մի կարեւոր առաքելություն ունի` յուրաքանչյուր քաղաքու բացատրելու, թե ինչու է դա անում։ Այսինքն, կրթության մեջ մենք միայն գիտելիքին ենք ուշադրություն դարձնում։ Մեր կրթական համակարգի առավելությունն այն է, որ չնայած ցնցումներին, կարողացել ենք կրթական ամբողջական համակարգը պահպանել` մանկապարտեզից մինչեւ ակադեմիկոս` անդադար։ Կրթական ժամացույցն աշխատում է»,-մասնավորապես նշել է Լեւոն Մկրտչյանը։