Զուրաբյան՝ պետք է քայլեր մշակել խաղաղություն հաստատելու համար

March 9, 2017

 

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչներն այսօր նախընտրական քարոզարշավ են իրականացրել Կոնդ թաղամասում: Դաշինքի ցուցակի 3-րդ տեղը զբաղեցնող եւ ռեյտինգային ընտրակարգով Կենտրոն-Նորք Մարաշ-Էրեբունի-Նուբարաշեն ընտրատարածքում առաջադրված Լեւոն Զուրաբյանը նշել է, որ կոնդեցիների հետ հանդիպումն իր համար միշտ շատ կարեւոր է եղել:

Նա քարոզարշավի մասնակիցներին ներկայացրել է իրենց դաշինքի խաղաղության ծրագիրը՝ ընդգծելով, որ ադրբեջանական ագրեսիայի վտանգի առկայության պայմաններում պետք է քայլեր մշակել խաղաղություն հաստատելու ելքը գտնելու համար:

«Պատերազմը գնում է, բայց եւ ահագնանում է, եւ մենք պետք է այս նիրհից վերջապես դուրս գանք»,- ասել է նա:

Լեւոն Զուրաբյանի խոսքով, իրենց խաղաղության ծրագիրը մեծ արձագանք է ստացել հատկապես Նոյեմբերյանում, որտեղ տեղացիներն ամեն օր են ապրում ռմբակոծությունների վտանգի տակ: Պատգամավորության թեկնածուն խոսել է նաեւ ընտրակաշառք բաժանողների մասին՝ հավատացնելով, որ եթե ժողովուրդը գնա դրա հետեւից, նույն շրջանը կրկնվելու է. իշխանության են գալու մարդիկ, որոնք շարունակելու են կեղեքել ժողովրդին:

Source: Yerkir Media
Link: Զուրաբյան՝ պետք է քայլեր մշակել խաղաղություն հաստատելու համար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image