Էմիլ Բաբայանը չընտրվեց ՍԴ անդամ

May 4, 2018

Խորհրդարանում Սահմանադրական դատարանի անդամի ընտրության քվեարկության արդյունքներով Էմիլ Բաբայանը ՍԴ անդամի պաշտոնում չընտրվեց: Քվեարկության արդյունքները հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը:

Մելիքյանը հայտնեց, որ ՍԴ անդամի ընտրության քվեարկությանը Ազգային ժողովի 105 պատգամավորներից մասնակցել է 54-ը, քվեաթերթիկներից ոչ մեկն անվավեր չի ճանաչվել: Էմիլ Բաբայանի թեկնածությանը կողմ է քվեարկել 51, դեմ՝ 3 պատգամավոր: «Այսպիսով, Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավոր չի ընտրվում»,- հայտարարեց Գագիկ Մելիքյանը:

Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում ընտրվելու համար ՀՀ նախագահի կողմից առաջադրված թեկնածու Էմիլ Բաբայանը պետք է ստանար պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ը՝ 63 ձայն:

Մինչ քվեարկությունը, «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու քվեարկությանը:

Source: Yerkir Media
Link: Էմիլ Բաբայանը չընտրվեց ՍԴ անդամ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image