Ընտրությունների արդար չլինելու դեպքում «Ազատ դեմոկրատները» պատրաստ է հետընտրական գործընթացների

March 31, 2017

«Ազատ դեմոկրատներն» ամբողջ քարոզարշավին գործել են պարզ՝՝ առանց ճոռոմ խոստումների եւ միջոցառումների, հանդիպել են հնարավորինս շատ մարդկանց եւ ներկայացրել են իրենց գաղափարներն ու ծրագրերը: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից առաջադրված պատագամավորի թեկնածու Նարեկ Այվազյանը հուսով է, որ ընտրություններին լավ արդյունք են արձանագրելու: Անելու են ամեն ինչ, որ ընտրակեղծիքներ տեղի չունենան թե′ ընտրատեղամասերում, թե′ ընտրատեղամասերից դուրս:

Եթե ընտրություններն արդար չանցնեն, իրենք պատրաստ են հետընտրական գործընթացների: Պատգամավորի թեկնածուին զարմացրել է այն, որ մարդիկ երբեմն ընտրակաշառք են ուզել իրենցից: Ըստ նրա, իշխանությունն է նպատակաուղղված ժողովրդին հասցրել այդ վիճակին: Բոլոր ընտրատեղամասերում «Ազատ դեմոկրատների» վստահված անձիք չեն կարող ներկա լինել: Լինելու են այն տարածքներում, որտեղից շատ ձայն են ակնկալում:

Նարեկ Այվազյանի խոսքով, իրենք բավական կարեւորում են վստահված անձանց պատրաստվածությունը:

«Մենք ամեն ինչ անելու ենք մեր վստահված անձանց, հանձնաժողովի այն անդամների միջոցով, ինչպես նաեւ դիտորդների եւ մյուս կուսակցությունների միջոցով, ում հետ համագործակցելու ենք, որ ընտրակեղծիքները բացառվեն: Այս նոր օրենսդրությունն այնքան էլ ամրապնդված չէ եւ հնարավորություններ է տալիս, որ ընտրակեղծիքներ տեղի չունենան, սակայն մենք կտեսնենք՝ ինչ միջոցներով են փորձում անել հենց ընտրության օրը եւ կփորձենք կանխել»:

Source: Yerkir Media
Link: Ընտրությունների արդար չլինելու դեպքում «Ազատ դեմոկրատները» պատրաստ է հետընտրական գործընթացների

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image