Թաթարստան. բեռնատարի ու ավտոբուսի բախումից կան բազմաթիվ զոհեր
July 2, 2017
Թաթարստանում այս գիշեր իրար են բախվել բեռնատար «ԿամԱԶ»-ը եւ Սամարայից Իժեւսկ ընթացող «Նեոպլան» ուղեւորատար ավտոբուսը, տեղեկացնում է BBC-ն։ Տեղի փրկարարական ծառայությունների տվյալներով՝ 13 մարդ զոհվել է, 12-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել։ Զոհվածներից 2-ը երեխաներ են։
Ավտոբուսում եղել է 28 մարդ, այդ թվում՝ վարորդը։ Նա ողջ է մնացել եւ հարցաքննվում է իրավապահների կողմից։
Վթարը տեղի է ունեցել Զաինսկ քաղաքից 9 կմ հեռավորության վրա։ Բախումից հետո ավտոբուսը շրջվել է ու այրվել։