Թատերականի շենքի տեղում բազմաբնակարան կկառուցվի

August 31, 2017

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքը կապամոնտաժվի։ Կապամոնտաժվի նաև Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցին հարակից տարածքը: Կառուցապատման ներդրումային ծրագրով, որն իրականացնում է «ՋԻ ԵՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» ՍՊԸ-ն,  1278.07 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքում կկառուցվի բազմաբնակարան շենք:

Բազմաբնակարան շենքի կառուցման համար 1278.07 քմ մակերեսով հողամասից համայնքային սեփականություն հանդիսացող 271.09 քմ հողամասն ուղղակի վաճառքով կգնվի համայնքից՝ կադաստրային արժեքով: Տվյալ գոտու 1 քմ-ը կգնվի 60,000 ՀՀ դրամով: Նախագծի հիմնավորման համաձայն, հարակից տարածքում կկառուցվի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նոր շենք:

Source: Yerkir Media
Link: Թատերականի շենքի տեղում բազմաբնակարան կկառուցվի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image