Թունավորում՝ Կոտայքի մարզում

March 28, 2017

Մարտի 28-ին, ժամը 00.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր Էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1940 թ. ծնված Ռոզա Ա.-ն, 1990 թ. ծնված Ռոզա Ա.-ն, 1992 թ. ծնված Լիլիթ Ա.-ն և 1965 թ. ծնված Խանում Ջ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մարտի 27-ին, ժամը 23.00-ի սահմաններում, վերջիններս տանն իրենց վատ են զգացել:
Կատարվում է հետաքննություն:

Source: Yerkir Media
Link: Թունավորում՝ Կոտայքի մարզում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image