Թուրքիան փոխհատուցում կվճարի հեղաշրջման փորձի ժամանակ զոհվածների ընտանիքներին

August 7, 2016

Թուրքիայի իշխանությունները  փոխհատուցում կվճարեն երկրում հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ժամանակ զոհվածների և տուժածների ընտանիքներին: Ինչպես փոխանցում է tert.am-ը՝ վկայակոչելով РИА Новости-ին` այս մասին հայտարարել է Թուրքիայի աշխատանքի և սոցիալական ապահովման նախարար Սուլեյման Սոյլուն:

Նախարարի խոսքով` քաղաքացիական անձանց և ծառայության մեջ գտնվողների ընտանիքները միանվագ փոխհատուցում կստանան մինչև 240 000 թուրքական լիրայի (79 000 դոլար) չափով:

Բացի այդ, նրանք ամսական առնվազն 3200 լիրա (մոտ 1000 դոլար) կստանան, իսկ ընտանիքի անդամներից երկուսը երաշխավորված աշխատատեղ կունենան:

Հիշեցնենք, որ հեղաշրջման փորձը Թուրքիայում իրականացվել է հուլիսի 15-ի լույս, 16-ի գիշերը, երբ մի խումբ զինվորականներ ապստամբություն էին բարձրացրել հիմնականում Անկարայում և Ստամբուլում:

Վերջին տվյալների համաձայն` ավելի քան 250 մարդ է զոհվել հեղաշրջման փորձի ժամանակ, վիրավորվել է ավելի քան 2000-ը։

 


Source: Yerkir Media
Link: Թուրքիան փոխհատուցում կվճարի հեղաշրջման փորձի ժամանակ զոհվածների ընտանիքներին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image