ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարդացել է այն նամակը, որն ավանդույթի համաձայն, Սպիտակ տանը թողել է իր նախորդը՝ Բարաք Օբաման: Այդ մասին հունվարի 22-ին հայտնել Է The Hill-ը:
«Ես հենց նոր մտա ձվաձեւ աշխատասենյակ եւ տեսա նախագահ Օբամայի թողած նամակը»,- ասել է Թրամփը: — Մենք նամակը կպահպանենք եւ մամուլին չենք էլ ակնարկի՝ ինչի մասին է այն»,- հավելել է նա: