Թրամփը ստորագրել է 2019-ի ռազմական բյուջեի նախագիծը

August 14, 2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է 2019 ֆինանսական տարվա 717 մլրդ դոլարի չափով ռազմական բյուջեի նախագիծը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այն 3 տոկոսով (20 միլիարդ) ավելի է 2018-ի ռազմական բյուջեից:

Նշենք, որ 2019 ֆինանսական տարին կսկսվի 2018 թ.-ի հոկտեմբերի 1-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ Սենատը օգոստոսի 1-ին քվեարկել Է 2019 ֆինանսական տարվա 717 մլրդ դոլարի չափով ռազմական բյուջեի օգտին:

 

Source: Yerkir Media
Link: Թրամփը ստորագրել է 2019-ի ռազմական բյուջեի նախագիծը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image