Թրամփն առաջարկում է վնասազերծել Քլինթոնի թիկնապահներին
September 17, 2016
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն առաջարկում է ուրբաթ օրը վնասազերծել իր մրցակից Հիլլարի Քլինթոնի պահակազորը և «տեսնել, թե ինչ կլինի նրա հետ»:
«Ես կարծում եմ, որ նրա թիկնապահները պիտի իրենց զենքերը վայր դնեն:Վերցրեք նրանց զենքերը, Քլինթոնին դրանք հարկավոր չեն: Վերցրեք դրանք ու տեսեք, թե ինչ կլինի նրա հետ: Դա կլինի շատ վտանգավոր»,- Մայամիում ասել է Թրամփը:
Քլինթոնին, ինչպես նաեւ Թրամփին, պահպանում են ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալները, ովքեր պատասխանատու են թեկնածուների անվտագության համար:
Թրամփը դեռ նախկինում էլ այս առիթով քննադատել է Քլինթոնին, ինչը դիտարկվել է որպես սպառնալիք: