Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը Կատալոնիայի խորհրդարանը լուծարելու ու դեկտեմբերի 21-ին նոր ընտրություններ անցկացնելու որոշում է կայացրել:
Այս մասին հայտնել է Ռախոյը կառավարության արտակարգ նիստից հետո մամուլի ասուլիսի ժամանակ:
Վարչապետը հայտարարել է, որ լուծարում է ժեներալիտետը, պաշտոնից ազատում է ժեներալիտետի ղեկավար Կարլես Պուչդեմոնին, ինչպես նաեւ Ոստիկանության պետին:
Հիշեցնենք, որ Կատալոնիայի խորհրդարանը երեկ քվեարկել է Իսպանիայից անկախանալու օգտին:
Source: Yerkir Media Link: Իսպանիայի վարչապետը Կատալոնիայի խորհրդարանը լուծարելու որոշում է կայացրել