Առնվազն 14 մարդ է զոհվել Իտալիայի կենտրոնական շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով: Այդ մասին հայտնել է La Repubblica թերթը:
6,0 մագնիտուդով ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 03:36-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:36-ին) , դրան հաջորդել է 5,4 մագնիտուդով երկրորդ ցնցումը:
Երկրաշարժը, որն ընդարձակ տարածք է ընդգրկել, զգացվել է բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Պերուջայում, Ռիետիում, Նորչում:
Հաղորդվում է վնասված շենքերի, ճանապարհների ու կամուրջների մասին: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Հռոմում: Պաշտոնական իշխանությունների հաղորդումների համաձայն՝ առանձին վայրերում փլատակների տակ մարդիկ են մնում:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, փրկարար գործողությունները դժվարացնում է այն, որ երկրաշարժի հարվածին ենթարկված շրջաններից շատերը դժվարամտչելի են:
Source: Yerkir Media
Link: Իտալիայում երկրաշարժից զոհվածների թիվն ավելանում է