Լաբորատորիաները պետք է հասանելի լինեն բոլոր ուսանողների համար. Արայիկ Հարությունյան

September 11, 2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարաններ: Նախարարը շրջել է բուհերի լաբորատորիաներում և արվեստանոցներում, ծանոթացել ուսումնական գործըթնացին, կրթական տարբեր հարցերի շուրջ զրուցել դասախոսների և ուսանողների հետ:

Նախարարի շրջայացը սկսվել է Պոլիտեխնիկի 17-րդ մասնաշենքում գործող Ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնից, որտեղ ցուցադրվել է անօդաչու թռչող սարքի փորձնական նկարահանում: Մասնագետները նախարարին ներկայացրել են Պոլիտեխնիկում ներդրվող անօդաչու սարքերի նախագծակոնստրուկտորական և հետազոտական աշխատանքների իրականացմանն ուղղված հետազոտական նոր ծրագրերը:

Այնուհետև ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի ուղեկցությամբ Արայիկ Հարությունյանը շրջել է ՀԱՊՀ 2-րդ մասնաշենքում տեղակայված էներգետիկայի լաբորատորիաներում, որոնք հիմնադրվել են ֆրանսիական Schneider Electric ընկերության, «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներդրմամբ, որպես Գերազանցության կենտրոններ: Նախարարը ծանոթացել է նաև 17-րդ մասնաշենքում գտնվող Տեխնոլոգիական ինովացիոն հարթակին:

Ամփոփելով շրջայցի արդյունքը` ԿԳ նախարարը նշել է, որ ընդհանուր առմամբ առկա ինժեներական ներուժը բավարար է նոր մրցունակ ծրագրերի իրագործման համար:

Մանրամասները՝ այստեղ։ 

Source: Yerkir Media
Link: Լաբորատորիաները պետք է հասանելի լինեն բոլոր ուսանողների համար. Արայիկ Հարությունյան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image