Լավը չնկատել և անցնել ձմռան ավանդական դժգոհություններին…
December 10, 2017
Նոր Նորքի մի շարք թաղամասերում կարելի է հանդիպել աղով և ավազով լցված արկղերի: Դրանք հիմնականում դրված են այնպիսի հատվածներում, որտեղ ձյան կուտակման, մերկասառույցի պատճառով երթևեկության դժվարանցելիություն կարող է լինել:
Բնակիչները կարող են օգտվել և իրենց տուն տանող ճանապարհն ավելի անվտանգ դարձնել, եթե, իհարկե, վարչական շրջանի կամ «Սանիթեք»-ի աշխատողներն ու տեխնիկան իրենց թաղամաս դեռ չեն հասել:
Բայց ոչ, պետք է լավը չնկատել, աղով և ավազով լցված արկղը վերածել աղբամանի և անցնել ձմռան ավանդական դժոգոհություններին…