Ֆրանսիայի երրորդ քաղաքի՝ Լիոնի քաղաքապետ դառնալուց հետո Ժորժ Քեփենեքյանն առաջին անգամ է հայրենիքում: Մասնագիտությամբ վիրաբույժ է, բայց երկար տարիներ Լիոնի մշակութային հարցերով է զբաղվել՝ որպես քաղաքապետի գլխավոր խորհրդական: Հիմա արդեն որպես կառույցի ղեկավար նաեւ իր աշխատակիցներին է Երեւան բերել, եւ 5-օրյա այցի առաջին կանգառը Ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրն է: