«ԼՂ հակամարտության ռազմական ճանապարհով լուծում գոյություն չունի». ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ

March 7, 2018

yerkir.am— ԼՂ հակամարտության ռազմական ճանապարհով լուծում գոյություն չունի: Այդ մասին «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը:

Շոֆերն ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին և կշարունակի ակտիվ համագործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ:

«Մենք համոզված ենք, որ ներկայիս ստատուս քվոն չի կարող պահպանվել երկարաժամկետ հեռանկարում և որ ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծում չունի»,- նշել է նա:

Անդրադառնալով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի  գրասենյակի ընդլայնմանը` Շոֆերը նշել է, որ այդ քայլը շփման գծում լարվածության նվազեցման համար միջոցներ ձեռնարկելու կողմերի ցանկության վկայությունը կդառնա:

Source: Yerkir Media
Link: «ԼՂ հակամարտության ռազմական ճանապարհով լուծում գոյություն չունի». ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image