Լուսաձայնային նռնակներն այլեւս չեն օգտագործվի խաղաղ ցուցարարների նկատմամբ

June 8, 2018

Լուսաձայնային նռնակներն այլեւս չեն օգտագործվի խաղաղ ցուցարարների նկատմամբ՝ ցույցը ցրելու նպատակով։ Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Ելք» պատգամավոր Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով։

«Ես եւ պատգամավոր Հայկ Կոնջորյանը 2 լավ լուր ունենք։ Մեկն այն է, որ ես հանդիպել եմ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ եւ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ լուսաձայնային նռնակներն այլեւս չեն կիրառվի խաղաղ ցուցարարների դեմ։ Դրանք կօգտագործվեն միայն  քրեական տարրերի վնասազերծման համար, օրինակ՝ զինված խմբերի եւ այլն»։

Պատգամավոր Հայկ Կոնջորյան նշեց, որ պատրաստվում են երաշխավորություն ներկայացնել Պավլիկ Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու համար։

«Գիտեք, որ մենք երաշխավորթյուն ենք ներկայացրել Գեւորգ Սաֆարյանի համար ու սպասում ենք լավ լուրերի։ Պատրաստվում ենք երաշխավորություն ներկայացնել նաեւ Պավլիկ Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի համար, ու հույս ունենք հնարավորինս շուտ արդյունքի հասնել։ Գուցե այսօր կունենանք լավ նորություն»,-ասաց պատգամավորը։

 

Source: Yerkir Media
Link: Լուսաձայնային նռնակներն այլեւս չեն օգտագործվի խաղաղ ցուցարարների նկատմամբ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image