Լուսացույցի աջ սեկցիայով խաչմերուկներում երթևեկությունն անընդհատ կդառնա

August 15, 2017

Տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Ճանապարհային ոստիկանության կողմից ուսումնասիրվում են Երևան քաղաքի լուսացույցի աջ սեկցիայով խաչմերուկներում սեկցիայի ուղղությամբ երթևեկությունն անընդհատ դարձնելու հնարավորությունները, որոնցից յուրաքանչյուրի փոփոխության մասին վարորդները լրացուցիչ կտեղեկացվեն լրատվամիջոցների միջոցով:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, Ճանապարհային ոստիկանությունը Ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով փոփոխություն կատարված նման խաչմերուկներում աջ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին խնդրում ու հորդորում է լինել ուշադիր և զիջել փողոցը հատող հետիոտներին:

 

Source: Yerkir Media
Link: Լուսացույցի աջ սեկցիայով խաչմերուկներում երթևեկությունն անընդհատ կդառնա

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image