«Լավագույն ֆիլմ» ամենահեղինակավոր անվանակարգում «Օսկար»-ը բաժին Է հասել Բարրի Ջենկինսի «Լուսնի լույսը» ժապավենին, թեեւ ավելի վաղ կազմակերպիչները հայտարարել Էին պարգեւը ռեժիսոր Դեմիեն Շազելի «Լա Լա Լենդ» մյուզիքլին շնորհելու մասին:
Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի մրցանակաբաշխության 89-րդ արարողության ավարտին, որը լույս փետրվարի 27-ի գիշերը տեղի Է ունեցել Լոս Անջելեսում, երկու հռչակավոր դերասաններ՝ Ուորեն Բիթին եւ Ֆեյ Դանուեյը, բացել են ծրարները եւ տարվա լավագույն ֆիլմ հայտարարել «Լա Լա Լենդ»-ը: Շազելը բեմ Է բարձրացել եւ շնորհակալանքի մի քանի խոսք ասել: Սակայն այդ պահին կազմակերպիչները հայտարարել են, որ սխալ Է տեղի ունեցել, որ իրականում մրցանակը շնորհվել Է «Լուսնի լույսը» ժապավենին:
32-ամյա Դեմիեն Շազելը, որը նկարահանել Է «Լա Լա Լենդ» երաժշտական կինոնկարը «Օսկար» մրցանակ Է նվաճել «Լավագույն ռեժիսուրա» հեղինակավոր անվանակարգում: «Այդ ֆիլմը սիրո մասին Է, ուստի այս պարգեւը ես նվիրում եմ իմ սիրեցյալին, որը նստած Է դահլիճում, Օլիվիային»,- ասել Է Շազելը նվիրական արձանիկն ստանալուց հետո:
41-ամյա Քեյսի Աֆլեքը, որ գլխավոր դերն Է խաղացել «Մանչեսթր ծովափին» ֆիլմում, «Օսկարի» Է արժանեցել «Լավագույն դերասան» անվանակարգում:
Լավագույն դերասանուհի Է ճանաչվել «Լա Լա Լենդ»ում խաղացած Էմմա Սթոունը: «Ռայան Գոսլինգ, շնորհակալություն քեզ, որ նկարահանումների ժամանակ ստիպում Էիր ինձ անընդհատ ժպտալ»,- դիմել Է դերասանուհին կինոնկարում իր խաղընկերոջը:
Դերասանուհի Վիոլա Դեւիսը, որը խաղացել Է ռեժիսոր Դենզել Վաշինգտոնի «Պարիսպներ» ֆիլմում, «Օսկար»-ի դափնեկիր Է դարձել երկրորդ պլանի դերի համար: Ընդունելով արձանիկը, Դեւիսը նշել Է, որ այդ ֆիլմը «մարդկանց ու ներման մասին Է»: «Ինձ համար Տիեզերք են դարձել մարդիկ, որոնք ինձ սովորեցրել են չկատարել սխալներ, հարգել ու սիրել շրջապատողներին»,- ասել Է նա՝ հուզմունքից հազիվ զսպելով արցունքները:
43-ամյա ամերիկացի դերասան Մահերշալա Ալին «Օսկար» մրցանակ Է շահել «Լուսնի լույսը» ֆիլմում երկրորդ պլանի դերի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Source: Yerkir Media
Link: «Լուսնի լույսը»` տարվա լավագույն ֆիլմ