Դատարանի որոշմամբ Մասիսի քաղաքապետի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, կալանավորվել է: Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
«Դատարանը քիչ առաջ բավարարեց նաև Մասիսի քաղաքապետի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին միջնորդությունը»,- հայտնել է Սոնա Տռուզյանը: