Կայացել է Աքչամի՝ «Հայերի բռնի իսլամացումը» գրքի շնորհանդեսը

June 19, 2018

Այսօր կայացել է թուրք հայտնի ցեղասպանագետ Թաներ Աքչամի՝ «Հայերի բռնի իսլամացումը» խորագրով գրքի շնորհանդեսը: Երկու տարի առաջ լույս տեսած աշխատությունը թարգմանվել է հայերեն: Աքչամը Ցեղասպանություն է համարում բռնի իսլամացումը: Գրքի բաժիններից մեկում նա նկարագրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցով անաչառ զբաղվելու անհնարինության, իր կրած դժվարությունների ու հալածանքների մասին:

Հեղինակի կարծիքով՝ Թուրքիայում առկա ժողովրդավարության խնդիրների պատճառն այն է, որ Թուրքիան չի ընդունում իրողությունը: Նա հույս է հայտնել, թե գիտնականները կհասնեն նրան, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Source: Yerkir Media
Link: Կայացել է Աքչամի՝ «Հայերի բռնի իսլամացումը» գրքի շնորհանդեսը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image