«Կանայք պարտավոր են փոխել որոշումների կայացման մշակույթը»․ ՀՅԴ պատգամավոր

May 22, 2018

ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը խորհրդարանում անդրադարձել է  որոշումների կայացման տարբեր մակարդակներում կանանց  ներկայացվածությանը:

Արմենուհի Կյուրեղյանի խոսքով՝ նախարարների, փոխնախարարների, մարզպետների ու փոխմարզպետների քաղաքների ու խոշոր համայնքների ղեկավարների թվում, 40000 և ավելի բնակչությամբ համայնքների ավագանիների կազմում կանայք համարյա ներկայացված չեն: «Եթե կանայք ներկայացված չեն որոշումների կայացման մակարդակներում, այդ ինչպես է հնարավոր նրանց այլ մոտեցումները քննարկվեն և հաշվի առնվեն:

Ստացվում է, որ բարձրագույն կրթություն ունեցող կանանց 60%-ից ավելիի կարծիքները անտեսվում են որոշումներ կայացնելիս, ստացվում է, որ որոշումները կյանքի են կոչվում ոչ լիարժեք փորձաքննություն անցնելով և դրա արդյունքում էլ ունենում ենք որոշումներ, որոնք շատ արագ փոփոխելու անհրաժեշտություն է ծնվում: Ես ողջունում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ անհրաժեշտ է ապահովել այնպիսի նպաստավոր պայմաններ, որոնք պետական կառավարման համակարգում կանանց ներգրավվածությունը կդարձնեն առավել ընդգրկուն, կանանց հասարակական-քաղաքական գործունեությունը կդարձնեն առավել արդյունավետ․․․ Կանայք կարող են, կանայք ուզում են և կանայք պարտավոր են փոխել որոշումների կայացման մշակույթը»,-մասնավորապես նշել է Արմենուհի Կյուրեղյանը:

Source: Yerkir Media
Link: «Կանայք պարտավոր են փոխել որոշումների կայացման մշակույթը»․ ՀՅԴ պատգամավոր

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image