Կառավարության այսօրվա արտահերթ նիստում Սյունիքի մարզպետ նշանակվեց Հունան Պողոսյանը, Արագածոտնի մարզպետ՝ Դավիթ Գեւորգյանը, Արմավիրի մարզպետ՝ Համբարձում Մաթեւոսյանը։
Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Ազգային ժողովի նախագահին առաջարկվեց 2018 թվականի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին, գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Օրակարգում կընդգրկվեն «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը:
Source: Yerkir Media
Link: Կառավարությունը մարզպետներ նշանակեց