Հայ զինվորին նվիրված համերգ՝ «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում

April 6, 2018

Երեւանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաների համար «Դեպի լույս» եւ «Կանչ» միանցյալ երգի խումբը համերգ է տվել «Շնորհակալ եմ քեզ, հայ զինվոր» խորագրով: Խմբում ընդգրկված են Կրթության եւ գիտության նախարարության գեղարվեստական դաստիարակության եւ մշակույթի մանկապատանեական կենտրոնի եւ Երեւանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողական խնդիրներ ունեցող երեխաների հատուկ դպրոցի սաները:

Խմբերի ղեկավար Վարդուհի Խաչատրյանն ասում է՝ իր սաները շատ համերգներ են ունենում, այդ թվում՝ տուն-ինտերնատներում, զորամասերում:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Source: Yerkir Media
Link: Հայ զինվորին նվիրված համերգ՝ «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image