Հայ ըմբիշները 2 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
July 2, 2017
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի երկու անդամ մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում:
Գերմանական Դորտմունդ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 74 կգ քաշային Մալխաս Ամոյանըբրոնզե մեդալի համար պայքարում հաղթեց Կրասիմիր Կրումովին: 60 կգ քաշային կարգում Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Հրաչյա Պողոսյանը հաղթեց Թեոդոր Հորատաուին: