Հայ-ֆրանսական ստեղծագործություն՝ նվիրված Տաթեւի վանքին
March 23, 2018
Հայաստանի բնությունն ու պատմամշակութային կոթողները շատ արվեստագետների են ոգեշնչել: Ֆրանսիացի ժամանակակից հայտնի գրողներից մեկը Տաթեւի վանքով հիացած ստեղծագործություն է գրել: Ֆրանսաբնակ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանն էլ դրա հիման վրա երաժշտություն ստեղծել եւ այս ամառ Ֆրանսիայից ժամանած երաժիշտները հենց վանքի մոտ կկատարեն այն:
Կոմպոզիտորը պատմել է նախաձեռնության, ինչպես նաեւ իր գործունեության մասին։