Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում

February 26, 2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի, Վայքի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Արթիկ — Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Source: Yerkir Media
Link: Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image