Հայոց բանակի օրը տոնել են նաեւ Ջավախքում

January 30, 2017

Հայոց Բանակի օրը տոնել են նաեւ Ջավախքում: Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցած միջոցառման նախաձեռնությունը տեղի երիտասարդական կենտրոնի մանկավարժներինն է եղել: Երաժշտական ու պարային համարներով էլ ներկաներին զարմացրել են կենտրոնի սաները:

Միջոցառումն ավարտվել է հանդիսատեսի եւ մասնակիցների շնորհավորանքներով ու հայրենասիրական երգերի շարանով: Մասնակիցները կարեւորել են հայկական բանակի դերը, հիշել նրանց ովքեր կյանքի գնով են պաշտպանել հայրենիքը:


Source: Yerkir Media
Link: Հայոց բանակի օրը տոնել են նաեւ Ջավախքում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image