Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի

May 4, 2018

ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մայիսի 4-ին՝ ժամը 01.10-ին սահմաններում, հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Արթուր Արտյոմի Գասպարյանի (ծնված 1998թ., 2017- 1 զորակոչ, Նաիրիի ԶԿ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով: Այս մասին  տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Source: Yerkir Media
Link: Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image