Հայտնի են հանգստի համար ամենաէժան եվրոպական քաղաքները

April 1, 2018

Post Office Travel Money ֆինանսական ընկերությունը հրապարակել է այս գարնանը հանգիստն անցկացնելու համար ամենաէժան եվրոպական քաղաքների ցուցակը, որում առաջին տեղն զբաղեցրել է Լեհաստանի Կրակով քաղաքը:

Այդ մասին հայտնել է The Independent բրիտանական թերթը: Հրատարակության տվյալներով՝ ցուցակը կազմվել է Եվրոպայի 36 քաղաքներում զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող տարբեր ծառայությունների ու ապրանքների գների վերլուծման միջոցով:

Ցուցակի երկրորդ տեղը գրավել է Վիլնյուսը, Լիտվայի մայրաքաղաքում հանգիստն անցկացնել ցանկացողներին հարկ կլինի վճարել 165 ֆունտ ստեռլինգ: Առաջատարների եռյակը եզրափակում է Ռիգան. այնտեղ հանգստյան օրերն անցկացնելու համար կպահանջվի 172 ֆունտ: Բացի դրանից, հրապարակված վարկանիշում տեղ են գտել Վարշավան, Պրահան, Աթենքը, ինչպես նաեւ Մոսկվան, որն զբաղեցրել է վեցերորդ տեղը:

Source: Yerkir Media
Link: Հայտնի են հանգստի համար ամենաէժան եվրոպական քաղաքները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image