Հոգով փրկարարը․ անգամ հանգստի ժամին Աշոտ Կարապետյանը պատրաստ է օգնության
September 19, 2017
Աշոտ Կարապետյանը փրկարար է մասնագիտությամբ ու էությամբ: Նա չհապաղեց, երբ Վրաստանի Ուռեկի հանգստավայրում 12-ամյա տղայի կյանքին վտանգ էր սպառնում: Բարդ ու պատասխանատու աշխատանքն ընտրել է մանկուց: Հիմա նա որպես կամավոր աշխատում է Լոռու փրկարարական ջոկատում եւ հայկական Կարմիր խաչում: