Հունվար-հուլիսին Վրաստան միջազգային այցելուների թվով Հայաստանը չորրորդն է

August 4, 2018

Այս տարվա յոթ ամիսներին Վրաստան միջազգային այցելությունների, այդ թվում՝ զբոսաշրջային, թվով Հայաստանը չորրորդ տեղում է: Այս մասին տեղեկացրել է Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Գեորգի Չոգովաձեն:

Ընդհանուր առմամբ՝ վերջին 7 ամիսներին Վրաստան է այցելել 4.6 միլիոն մարդ, ինչը 12.9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Զբոսաշրջային այցելությունների թիվն աճել է 21 տոկոսով ու կազմել համարյա 2.5 միլիոն: Միջազգային այցելությունների թվով Հայաստանը (այցելությունների աճը նախորդ տարվա համեմատ 2.1 տոկոս է) չորրորդն է, նրանից առաջ են Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանը:

Հուլիսին Վրաստան այցելած զբոսաշրջիկների ցանկում ևս հայերը չորրորդ հորիզոնականում են, բայց ի տարբերություն Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի, որտեղից այցելությունների աճ է արձանագրվել, Հայաստանից այցելություններն այս հուլիսին նվազել են նախորդի համեմատ:

Source: Yerkir Media
Link: Հունվար-հուլիսին Վրաստան միջազգային այցելուների թվով Հայաստանը չորրորդն է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image