Հուրի Գեբեշյանի կատարած նոր հնարքը պաշտոնապես անվանվել է մարմնամարզուհու անունով

August 31, 2016

31-րդ ամառային oլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացրած առաջին հայ կին մարմնամարզիկ Հուրի Գեբեշյանի կատարած նոր հնարքը պաշտոնապես անվանվել է մարմնամարզուհու անունով:

Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվական բաժինը:

Հուրի Գեբեշյանը նոր տարրը կատարել է  զուգափայտերի վարժության ժամանակ՝ վարժությունը սկսելուց առաջ նա հրվել է առաջին ձողից և, պտտվելով 360 աստիճան, բռնվել  մյուսից:

Հուրի Գեբեշյանը բազմամարտում հավաքել է  53.748 միավոր և չի կարողացել հաղթահարել Օլիմպիադայի որակավորման փուլը։


Source: Yerkir Media
Link: Հուրի Գեբեշյանի կատարած նոր հնարքը պաշտոնապես անվանվել է մարմնամարզուհու անունով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image