Հրդեհ՝ «Դիլիջան» ազգային պարկի Շամախյան հատվածի ուղեփակոցում

October 13, 2017

Հրդեհ է բռնկվել «Դիլիջան» ազգային պարկի Շամախյան հատվածի ուղեփակոցում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ տեղեկացնում է բնապահպանության նախարարության մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանը:

Հրդեհի վայրում է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:  Մարինե Կարապետյանը դեպքի վայրից ուղիղ միացմամբ նշեց, որ հրդեհի տարածման վտանգ չկա:

Արդեն ժամանել են հրշեջները: Այստեղ խստացված ռեժիմով հսկողություն պետք է իրականացներ «Պանտերա» ընկերությունը: Պահակակետն ամբողջությամբ այրվել է: Բարեբախտաբար տուժածներ չկան:

«Ահա այսպես են ոմանք պայքարում ապօրինի ծառահատումների դեմ»,- ուղիղ միացման ժամանակ կարծիք հայտնեց բնապահպանության նախարարության մամուլի խոսնակը:

Source: Yerkir Media
Link: Հրդեհ՝ «Դիլիջան» ազգային պարկի Շամախյան հատվածի ուղեփակոցում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image