Ճապոնիայում տեղատարափ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 76-ի
July 8, 2018
Ճապոնիայի տարբեր հատվածներում շարունակվող տեղատարափ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 76-ի, անհետ կորել է 92 մարդ։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Նշվում է, որ Ճապոնիայի հարավ-արևմտյան հատվածում տարհանման հրահանգ է տրվել 4.72 մլն մարդու համար, մոբիլիզացվել է մոտ 48.000 փրկարար, ոստիկան ու հրշեջ: