ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ

August 25, 2016

Օգոստոսի 25-ին, ժամը 04.44-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի ՃՈ հենակետի՝ առաջին կիսակառույց կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի 7-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի 28LՏ026 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ս. Մ., ծնվ. 1984թ.) բախվել է քանդած կամրջի բետոնե հենասյուներին, ինչի հետևանքով ուղևորներ` Մ. Հ.-ը (ծնվ.1987թ), Գ. (ծնվ.1991թ.) և Լ. (ծնվ.2009թ.) Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Մասիսի» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:


Source: Yerkir Media
Link: ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image