ՃՏՊ՝ Արմավիրի մարզում․ 35-ամյա վարորդը մահացել է

August 1, 2018

Օգոստոսի լույս 1-ի գիշերը մահվան ելքով ՃՏՊ է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

2-ն անց 50-ի սահմաններում Խաչատուր Նալբանդյանի վարած «Օպել»-ը Դալարիկ – Մյասնիկյան առաջին կիլոմետրից դուրս է եկել երթեւեկելի գոտուց ու կողաշրջվել:

Վարորդն ու 3 ուղեւորները, որոնք 31, 35 եւ 37-ամյա տղամարդիկ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի ԲԿ:

Դեպքից մոտ 40 րոպե անց վարորդը հիվանդանոցում մահացել է: Խաչատուր Նալբանդյանը 35 տարեկան էր, ապրում էր Մյասնիկյան գյուղում: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցի շահագործման կանոնները խախտելու հատկանիշներով, որն անզգուշությամբ  առաջացրել է մարդու մահ: Հանգամանքները պարզվում են:

Source: Yerkir Media
Link: ՃՏՊ՝ Արմավիրի մարզում․ 35-ամյա վարորդը մահացել է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image