ՄԱԿ-ը կրճատել է խաղաղապահ գործողությունների ֆինանսավորումը

July 1, 2017

ՄԱԿ-ի Գլխավոր անսամբլեան հաստատել է խաղաղապահ գործողությունների բյուջեն նոր ֆինանսական տարվա համար, որը սկսվում է հուլիսի 1-ից: Այս մասին հայտնում է BBC-ն:

Ինչպես ասվում է փաստաթղթում, ՄԱԿ-ի 14 ծրագրերի իրագործման համար հատկացվել է 7.3 մլրդ դոլար, որը մոտ 600 միլիոն դոլարով քիչ է նախորդ տարվա հատկացումից:

ՄԱԿ-ի հիմնական դոնոր ԱՄՆ-ը ողջունել է ծախսերի կրճատումը, սակայն նշել է, որ ավելի մեծ խնայողության սպասելիքներ կային:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն ընդգծել է, որ չնայած ֆինանսավորման կրճատմանը, հակամարտության գոտիներում խաղաղության պահպանությունը պետք է իրականացվի պատշաճ մակարդակով:

Source: Yerkir Media
Link: ՄԱԿ-ը կրճատել է խաղաղապահ գործողությունների ֆինանսավորումը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image