Մանե Թանդիլյանը կշարունակի համատեղ աշխատանքը, կառավարության այսօրվա նիստում տեղեկացրեց վարչապետը։ Նա չի ընդունել հրաժարականի դիմումը, եւ մտադիր են կուտակային համակարգը առավել ընդունելի ու հասանելի դարձնել։
«Այն որոշումը, որ կայացրինք` նպատակը ժամանակ շահելն է։ Չենք կասկածում, որ բարելավման կարիք ունի եւ պայմանավորվեցինք, որ Թանդիլյանը աշխատի շահագրգիռ նախարարությունների հետ եւ ունենանք կոնկրետ նախահիծ»,- նշեց վարչապետը։
Մանե Թանդիլյանը իր հերթին նշեց, որ նոր նախագիծ է պատրաստվում, որը կամփոփի մտահոգող բոլոր հարցերը եւ ԱԺ-ում կքննարկվի։
Նա հավելեց, որ իր հրաժարականի պատճառը համակարգի նկատմամբ սկզբունքների անհամաձայնությունն է, իսկ գերխնդիրը հուսալիության ապահովումն է։