Եղիշե Չարենցի հակասական կերպարը բազմաբնույթ ավանդազրույցների առիթ է դարձել: Դրանցից մեկը ողջաբերդցիներն են պատմում, ասում են՝ ժամանակին «Չարենցի կամար» անունը ստացած տարածքում նստել է մասիսասեր գրողը, գինի խմել, հիացել է տեսարանով, նույնիսկ ասում են՝ այստեղ են գրվել Արարատին ձոնված հայ բանաստեղծության ամենատպավորիչ տողերը:
Կամարի կառուցման պաշտոնական վարկածն այլ է՝ Երեւան-Գառնի-Գեղարդ ճանապարհի շինարարության ժամանակ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը գնացել է շինհրապարակ, բարձրացել է բլրի վրա, հիացել է այնտեղից բացված տեսարանով եւ որոշել՝ ահռելի լեռը տեղավորել փոքրամասշտաբ շինության մեջ: Կամարի վրա էլ չարենցյան տողերն է փորագրել եւ այդ օրվանից այն «Չարենցի կամար» անունն է ստացել:
Իսկ չարենցյան «Գանգրահեր տղա»-ին արդեն քչերն են հիշում: Այն Չարենցավանի եւ հարակից բնակավայրերի բնակիչներին հարսանիքից-հարսանիք է գրավում, երբ գեղեցիկ լուսանկարներ ստանալու առիթ կա:
Մանրամասները՝ տեսանյութում։
Source: Yerkir Media Link: Մասիսասեր գրողի կամարի ու գանգրահեր տղայի մասին